Այսօր` Հոլոքոստի զոհերի ոգեկոչման օրը, Նորվեգիայի վարչապետը ներողություն է խնդրել հրեաներից այն դերի համար, որ իր երկիրն ունեցել է Եվրոպայի հրեաների արտաքսման հարցում, տեղեկացնում է BBC-ին:
«Նորվեգացիները ձերբակալություններ են իրականացրել, նորվեգացիները բեռնատարներ են վարել, և դա պատահել է Նորվեգիայում», - ասել է վարչապետ Յենս Սթոլթենբերգն իր խոսքում:
Սա թերևս առաջին անգամ է, որ Նորվեգիայի առաջնորդը այսքան հստակ արտահայտվել է այս թեմայով:
Ժամանակին Նորվեգիայի 2100 հրեաների ավելի քան մեկ երրորդը մահվան ճամբարներ էր ուղարկվել, մնացածները փախել էին հարևան Շվեդիա, որը չեզոք էր մնացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Նորվեգիան Հոլոքոստին իր մասնակցությունն ընդունել էր 1998-ին և 60 մլն դոլար էր վճարել Նորվեգիայի հրեաներին, հրեական կազմակերպություններին` որպես բռնագրավված գույքի փոխհատուցում:
No comments:
Post a Comment