Popular Posts

Friday, January 20, 2012

Արևմուտքը դժվար թե նավթային էմբարգո մտցնի


Իրանի իշխանությունները ենթադրում են, որ Արևմուտքը հազիվ թե աջակցի Միացյալ Նահանգներին և իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնի: Մոսկվայում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Մահմուդ Ռըզա Սաջադին:
«Կասկածում ենք, որ նավթային էմբարգոն, որին այդքան սպասում են ամերիկացիները, կմտցվի»,- ասել է դիվանագետը:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, Սաջադին հայտարարել է, որ Իրանն ունի իր նավթի «ավանդական գնորդները»:
«Նույնիսկ Չինաստանի նման երկիրն ԱՄՆ-ի ճնշման տակ չի հրաժարվի մեր նավթը գնելուց»,- ասել է ԻԻՀ դեսպանը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը (խոսքն իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու մասին է):

No comments:

Post a Comment