Popular Posts

Friday, January 27, 2012

Նիդեռլանդների կառավարությունը փարաջան արգելելուն կողմ է քվեարկել

Նիդեռլանդների կառավարությունն այսօր կողմ է քվեարկել հասարակական վայրերում փարաջայի, կամ ինչպես այնտեղ են ասում` բուրկայի կրելն պաշտոնապես արգելելու մասին օրինագծին:

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության հաղորդմամբ` արգելքը տարածվում է նաև ցանկացած այլ հագուստի կամ աքսեսուարների վրա, որոնք փակում են դեմքը, օրինակ` մոտոցիկլետի սաղավարտները:

Կառավարությունը վստահ է, որ փաստաթուղթն Ազգային Ժողովում բավարար աջակցություն կունենա և օրենքի ուժ կստանա:

Այդ ժամանակ Ֆրանսիայից և Բելգիայից հետո Նիդեռլանդները կդառնա եվրոպական երրորդ երկիրը, որն արգելում է փարաջան: 

Օրինախախտները, որոնք փարաջայով հասարակական վայրերում կերևան, ստիպված կլինեն 380 եվրո տուգանք կվճարել:

Արգելքը չի տարածվում այն մարդկանց վրա, ովքեր ազգային տոների ժամանակ դիմակներ կամ կառնավալային հանդերձներ են հագնում:

Նիդեռլանդներում ապրող փարաջա կրող կանանց ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն 16.7 մլն հոլանդացիներից մահմեդականներ են մոտ 1 մլն-ը:

No comments:

Post a Comment