Popular Posts

Thursday, January 26, 2012

Բանզլադեշի Համիկը խաբեության զոհ դարձել



«Հրապարակ»-ը գրում է, որ օրեր առաջ ձերբակալված Բանզլադեշի Համիկը՝ Աշոտ Ավետիսյանը, պարզվում է, «Մալիբուի» մոտ կառուցվող շենքերից մեկում բնակարան է գնել և մեծ խումբ մարդկանց հետ միասին նույնպես խաբեության զոհ դարձել:

«Նրա բնակարանը կրկնակի վաճառվածների թվում է հայտնվել: Եվ մյուս սեփականատերը, ըստ մեզ հասած լուրերի, հայտնի գեներալներից մեկն է:

Արամի փողոցի վրա կիսակառույց շենքերի խաբված տնատերերի թվում շատ են բարձր պաշտոններ զբաղեցնող հայտնի անձինք: Մասնավորապես նրանց թվում են Խոսրով Հարությունյանը, Գագիկ Բեգլարյանը և այլք»:

No comments:

Post a Comment