Popular Posts

Tuesday, January 24, 2012

«Քեթրին»-ը տուգանվել է 10 միլիոն դրամով՝ գերիշխող դիրքի չարաշահման համար


Այսօր տեղի ունացած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստի ժամանակ որոշվել է 10 միլիոն դրամով տուգանել «Քեթրին» ընկերությանն այն բանի համար, որ ունենալով գերիշխող դիրք ազոտական պարարտանյութի ներկրման և վաճառքի շուկայում՝ չարաշահել է այն:
«Հայաստանի պարարտանյութի շուկան շատ կարևոր դեր ունի Հայաստանի տնտեսության և գյուղատնտեսության համար, և մենք ուշադիր հետևելու ենք այս շուկային, մանավանդ որ, գյուղատնտեսական տարին արդեն սկսվում է »,-իր խոսքում ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ կոչ անելով այս ոլորտում նման փաստեր ունենալու դեպքում տեղեկացնել հանձնաժողովին:
Նշենք, որ հանձնաժողովի անդամները սկզբում որոշել են ընկերությանը տուգանել դրա կրկնակի չափով՝ 20 միլիոն դրամով, սակայն նկատի ունենալով, որ սա հիշյալ ընկերության կողմից գերիշխող դիրքի չարաշահման առաջին դեպքն է, կրճատել են տուգանքի չափը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ «Քեթրին» ընկերությունը պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին, ով, համաձայն մամուլի վերջին հրապարակումների, հնարավոր է՝ շուտով փոխարինի Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովսեփյանին: 

No comments:

Post a Comment