Այսօր «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը համաժողով են գումարում համամասնական ընտրակարգի վերաբերյալ ընդդիմության հայտնի պահանջի թեմայով, որը հենց այդ երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերն էլ նախաձեռնել էին:
Համաժողովի նախօրեին Հայ ազգային կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ աջակցում է ֆորումի կազմակերպիչներին և կաջակցի նաև դրա ընթացքում ընդունված ցանկացած որոշման, որը միտված կլինի ազատ և արդար ընտրությունների անցկացմանը: Կոնգրեսը միևնույն ժամանակ հայտարարել էր նաև, որ փետրվարի 17-ից սկսում է հանրահավաքային շրջանը: Այսպիսով, կարելի է ասել, որ ընդդիմադիր ուժերը սկսում են իրենց ակտիվ գործողությունները նախընտրական շրջանում:
Սակայն հատկանշական է, որ նրանք սկսում են ամենևին ոչ միասնաբար: Այսինքն` չնայած փոխադարձ աջակցության մասին հայտարարություններին, այնուամենայնիվ միասնական մեկնարկի գաղափարը ընդդիմադիր դաշտում այդպես էլ առաջ չգնաց: Ընդ որում` խոսքը նույնիսկ ընդհանրական, պլատֆորմային մեկնարկի մասին չէր, այլ ընդամենը մարտավարական, որի առանցքը կկազմեր համամասնական ընտրակարգի խնդիրը:
Օրինակ` այսօրվա համաժողովը պետք է հրավիրեին ոչ թե Ժառանգությունը կամ Դաշնակցությունը, կամ դրա նախօրեին Կոնգրեսը ոչ թե պետք է հայտարարեր իր հանրահավաքային շրջանի բացման օրը, այլ բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք աջակցում են համամասնական ընտրակարգին, միասին պետք է բացեին քաղաքական նախընտրական շրջանն ու այդպիսով որոշակի հոգեբանական մեսիջ հղեին հանրությանը և նաև որոշակի հոգեբանական էքսպանսիայի ենթարկեին իշխանությանը: Ընդ որում` դա ամենևին չի նշանակում, որ նրանք պետք է դրանից հետո ամբողջ ընտրարշավը լինեին միասին և անեին նույն բանը: Բայց ընտրարշավի ընթացքում մեկ միասնական առանցք, ի դեմս համամասնական խնդրի, նրանք թերևս կարող էին և պարտավոր էին պահել:
Այս իրողության բացակայությունը վկայում է, որ ընդդիմադիր դաշտն այնուհանդերձ պատրաստ չէ հաղթահարել ներքին հավակնությունները խորքային իմաստով: Միայն հայտարարություններով դրանք չեն հաղթահարվի, որովհետև մի բան է՝ ինչ ես ասում, և մեկ այլ բան, թե ինչ ես մտածում: Իսկ ընդդիմադիր ուժերն ակնհայտորեն ասում և մտածում են տարբեր բաներ, մի երրորդ բան էլ ըստ էության անում են, ու ստացվում է ավելի շատ ոչինչ չասող շիլաշփոթ, քան հանրայնորեն ընկալելի քաղաքական նախաձեռնություն: Իսկ պարզել, թե ով է այստեղ արդար կամ ով` մեղավոր, կամ ով է ճիշտ, իսկ ով` սխալ, թերևս անիմաստ է, որովհետև միևնույն է, այդ ուժերից ամեն մեկն ունի իր որոշակի կայուն ընտրազանգվածը, ինչն էլ նշանակում է խեցգետնի, կարապի և գայլաձկան երաշխավորված պատմություն՝ նախընտրական շրջանում:

No comments:
Post a Comment