Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայի դեմ թուրքական պատժամիջոցների սահմանումը կախված կլինի Ֆրանսիայի հետագա գործողություններից, հաղորդում է Euronews-ի թուրքական խմբագրությունը:
Հանդես գալով Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության պատգամավորների առաջ` Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան սերտ կապի մեջ է ֆրանսիացի այն սենատորների հետ, որոնք հանդես են եկել փաստաթղթի ընդունման դեմ և մտադիր են դիմել Ֆրանսիայի Սահմանադրական դատարան` ընդունված օրենքը չեղյալ հայտարարելու համար:
«Մենք չենք ընդունում օրինագիծը, որ հաստատվել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում: Մենք կտրականապես հայտարարում ենք, որ դա ոչ ճիշտ քայլ է: Մենք չենք կորցրել այդ սխալն ուղղելու հույսը», - հույս է հայտնել Էրդողանը:
No comments:
Post a Comment