Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները մերժել են հունական պարտքի վերակազմավորման առաջարկը և այն ուղարկել մշակման, քանի որ «դրանում բազմաթիվ թերություններ կան»:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նախարարները խնդրել են իրենց հույն գործընկերներին իջեցնել կտրոնների տոկոսադրույքները, քանի որ ներկայիս կտրոնները նրանց «դուր չեն գալիս»: Հույները հայտարարում են, որ պատրաստ չեն կտրոնի համար վճարել տարեկան 3.5-ից ավելի տոկոս: Կտրոնի տոկոսադրույքի չափի նվազումից բացի, Եվրախումբը նաև խնդրել է բանակցությունների մասնակիցներին ուշադրություն դարձնել գործարքի այլ կետերին նույնպես, այդ թվում` մասնավոր ներդրողների կորուստներին:
Տվյալ անհամապատասխանությունը հարվածի տակ է դնում հունական կառավարության ու պարտատերերի միջև գործարքը:
Տվյալ անհամապատասխանությունը հարվածի տակ է դնում հունական կառավարության ու պարտատերերի միջև գործարքը:
Վերակազմավորման նպատակը Հունաստանի պարտքի` 350 մլրդ եվրոյից մոտ 100 մլրդ-ով նվազեցնելն է:
No comments:
Post a Comment