Popular Posts

Monday, January 23, 2012

Ֆրանսիայի Սենատը դեմ քվեարկեց Սահմանադրական հանձնաժողովի առաջարկին



Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, քիչ առաջ Ֆրանսիայի Սենատում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ իր Սահմանադրական հանձնաժողովի կողմից հունվարի 18-ին ներկայացրած փոփոխությունների առաջարկը, որը հակասահմանադրական էր որակում այդ օրինագիծը և նախատեսում էր այն չընդգրկել Սենատի լիագումար նիստում:

Սակայն Սենատը դեմ քվեարկեց այդ առաջարկին, ինչը նշանակում է, որ այդ օրինագիծը դրվում է ընդհանուր քվեարկության: Սենատի կողմից հաստատվելուց հետո այն 15 օրվա ընթացքում պետք է հաստատվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից, ինչից հետո ձեռք կբերի օրենքի ուժ:

No comments:

Post a Comment