Popular Posts

Friday, January 27, 2012

Ֆրանսիան արագացնում է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Աֆղանստանում տեղակայված 3600 զինծառայողները հայրենիք կվերադառնան 2013թ. վերջին` միջազգային կոալիցիայի զորքերի, ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից նշանակված, վերջնական դուրսբերման ժամկետից մեկ տարի շուտ:
BBC-ի հաղորդմամբ` Սարկոզին ասել է, որ մտադիր է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին համոզել, որ հաջորդ տարի բոլոր ռազմական գործողություների հավատարմագրերը հանձնվեն աֆղանական բանակին և անվտանգության ուժերին:

Ֆրանսիայի նախագահը նման հայտարարություն է արել Փարիզում Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ կայացած բանակցություների ավարտին:
Սարկոզին նաև հայտնել է, որ հնարավոր է վերսկսվեն Աֆղանստանի տարածքի ֆրանսիական ռազմաբազաներում աֆղանական զինուժի ուսուցման ծրագրերը:
Հիշեցնենք, որ ուսուցումը դադարեցվել էր մեկ շաբաթ առաջ, երբ աֆղանական բանակի համազգեստով մարդը 4 ֆրանսիացի զինծառայող էր գնդակահարել:

No comments:

Post a Comment