Վաղը կայանալիք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում կորոշվի՝ անցկացնե՞լ խորհրդարանական ընդդիմության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկի վերաբերյալ Ազգային ժողովում լսումներ կազմակերպելու հարցը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Խնդիր չեմ տեսնում»,- լսումներ անցկացնելու նպատակահարմարության մասին իր անձնական տեսակետը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ վերջինս, համաձայն մամուլի հրապարակումների՝ «Հանրապետական» կուսակցության շտաբում համակարգում է միջազգային դիտորդների հետ աշխատանքը:
Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ այս անգամ ՀՀ իշխանությունների դիմաց միջազգային տարբեր կառույցները, որոնք դիտորդական առաքելություններ են անցկացնում Հայաստանում, շատ խիստ են դրել ընտրությունները չկեղծելու պահանջը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց հարցով. «Ինչ է նշանակում՝ շատ խիստ են դրել, դա կիսահղիի նման մի բան է»: Այսինքն՝ ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի՝ միջազգային դիտորդական գնահատականները հիմնված են որոշակի եվրոպական չափանիշների վրա, որոնք անփոփոխ են:
Համաձայնելով մեր այն դիտարկմանը, թե միջազգային առաքելությունների եզրակացությունները միջանկյալ զեկույցներից վերջնականն ընկած ժամանակահատվածում գնահատականների առումով էականորեն փոփոխվում են, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշեց. «Այո, բայց դա չի նշանակում, որ այդ չափանիշները փոփոխվում են»:
Դավիթ Հարությունյանին հայտնի չէ՝ այս ընտրություններին միջազգային դիտորդներն ավելացնելո՞ւ են իրենց ներկայացուցչական կազմը կամ առաքելության ժամկետը, թե ոչ:
No comments:
Post a Comment