Popular Posts

Friday, January 27, 2012

ՀԱԿ 18 կուսակցություններն ընտրություններին կմասնակցեն մեկ դաշինքով

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստից հետո հայտնի է դարձել, որ ՀԱԿ-ը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի մեկ միասնական դաշինքով:

Այս կապակցությամբ փորձեցինք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից մեկնաբանություն ստանալ, թե մասնավորապես ինչ է քննարկվել այսօրվա նիստին: 

Սկզբում ՀԱԿ համակարգողն ասաց, որ մի քանի րոպեից կպատասխանի: Մի քանի րոպե անց էլ Լ. Զուրաբյանը, դուրս գալով աշխատասենյակից, ասաց, որ շտապում է, և չի կարող պատասխանել մեր հարցերին:

Սակայն Լևոն Զուրաբյանից այդպես էլ չկարողացանք որևէ տեղեկություն ստանալ:

No comments:

Post a Comment