Վրաստանն ու Թուրքիան ստորագրել են էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի մասին համաձայնագիրը։
Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին և նրա թուրք գործընկերը՝ Թաներ Յըլդըզը։
Համաձայնագիրը ստորագրելուց հետո Խետագուրին հայտարարել է, թե այս տարվա մայիսից Վրաստանն սկսելու է նոր էլեկտրագծով էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա և Եվրոպա։
«Մենք Թուրքիայի հետ նոր էլեկտրահաղորդակցման գիծ ենք կառուցում։ 400 կՎտ էլեկտրահաղորդակցման գիծն իրար կկապի Բորչխան և Ախալցխան։ Այդ առնչությամբ թուրքական կողմի հետ մենք անդրսահմանային առևտրի մասին միջազգային պայմանագիր ենք ստորագրել, որը կկարգավորի Վրաստանից Թուրքիա էլեկտրաներգիայի փոխադրումը»,–հայտարարել է Խետագուրին։
Բորխչա–Ախալցխա 400 կՎտ էլեկտրագիծը կառուցվում է Սև ծովի տարածաշրջանային էլեկտրահաղորդման ծրագրի շրջանակում։ Այդ նախագծի շրջանակում նախատեսվում է 500 կիլովոլտ և 400 կիլովոլտ հզորության էլեկտրահաղորդակցման գծեր կառուցել։
Բացի այդ, նախատեսվում է նաև մոնտաժել 700 մեգավատ հոսանքի փոխարկիչը, որը թույլ կտա արտահանել Վրաստանում արտադրվող էլեկտրաէներգիան։
Նախագծի բյուջեն 300 մլն եվրո է կազմում։ Նախագծի ֆինանսավորմանը Վրաստանի կառավարությունից բացի մասնակցում են միջազգային մի շարք խոշոր կազմակերպություններ։
No comments:
Post a Comment