Թուրքիայի հարավարևելյան Հաքյարի քաղաքում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ, վիրավորվել՝ 28 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հաքյարիի նահանգապետ Մուամմեր Թյուրքերին: Վերջինիս խոսքերով՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանից 100 մետր հեռավորության վրա այն պահին, երբ փողոցով անցնում էր արագ արձագանքման ստորաբաժանումներ տեղափոխող միկրոավտոբուսը: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կայանած երկու ավտոմեքենաների միջև և գործի է դրվել ոստիկանական ավտոբուսի մոտենալուն պես:
Դեպքի վայր ոստիկանության ժամանելուց հետո բախումներ են սկսվել իրավապահ մարմինների և հավաքված ամբոխի միջև: Իրենց վրա քարեր նետող ամբոխը ցրելու համար ոստիկանները նախազգուշական օդ են կրակել, օգտագործվել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ:
Դեպքի վայրը շրջափակվել է հատուկ նշանակության ջոկատների կողմից: Քաղաքում ուժեղացվել է անվտանգությունը, ելքի և մուտքի բոլոր ճանապարհները փակվել են:
Առայժմ պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ ահաբեկչությունն իրականացրել են քուրդ անջատողականները:

No comments:
Post a Comment