ԱԺ «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հերքում է երկու հայաստանյան կայքերում հրապարակված այն տեղեկատվությունը, որ հունվարի 29-30-ը կոտրված 13 հայկական կայքերի թվում է նաև ՀՀԿ պաշտոնական կայքը: «Ոչ ոք չի կոտրել ՀՀԿ կայքը, նորմալ գործում է»,- ասաց նա:
Ավելի վաղ համացանցում տեղեկատվություն էր տարարածվել, որ «Հանրապետականի» կայքիռուսերեն և հայերեն տարբերակները հարձակման են ենթարկվել։
Չնայած նրան, որ մասնավորեցրինք, որ խոսքը կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակների մասին է, որոնք մեր զրույցի պահին չէին բացվում, հանրապետական պատգամավորը, միևնույնն է, պնդեց, որ դրանք նորմալ գործում են և խնդիրը մեր համակարգչով պայմանավորեց։

Ավելին, Արտակ Զաքարյանի հավաստմամբ՝ ՀՀԿ-ն շուտով հանրությանը կներկայացնի իր նոր կայքը: Սա, ըստ Արտակ Զաքարյանի, ոչ մի կապ չունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:
«Անկախ ընտրություններից, արդեն 6-րդ տարին էր, և թարմացումների կարիք կար»,- ասաց Հանրապետական պատգամավորը:
«Անկախ ընտրություններից, արդեն 6-րդ տարին էր, և թարմացումների կարիք կար»,- ասաց Հանրապետական պատգամավորը:
No comments:
Post a Comment