Popular Posts

Tuesday, January 24, 2012

Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը մոտակա օրերին կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց



Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը մոտակա օրերին կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին տեղեկացրեց քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ այս պահին Սերոբ Տեր-Պողոսյանը դեռ բուժզննում է անցնում:

Հարցին՝ հնարավո՞ր է Սերոբ Տեր-Պողոսյանը ազատվի պատժից հիվանդության պատճառով, մամլո քարտուղարը պատասխանեց, որ երբ հիվանդությունը ի հայտ է գալիս պատժի ընթացքում, քննարկվում է պատժից ազատման հարցը, բայց նրա հիվանդությունն ավելի վաղ պատմություն ունի, և դատարանը պատժի որոշում է կայացրել: Ըստ նրա` դա դատարանի որոշելու հարց է:

Հիշեցնենք, որ 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը, ըստ նրա փաստաբանների, տառապում է աղիքային քաղցկեղով: Փաստաբանների խոսքերով նա որոշ ժամանակ բուժում է անցել ԱՄՆ-ում, սակայն նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանի պնդմամբ, պետք է նաև հետազոտություն անցներ, բայց մինչ այդ կալանավորվել է: «Հիվանդության պատճառաբանությամբ պատժից ազատելու վերաբերյալ չենք մտածել: Պարզապես հիվանդությունը կա, եթե ավելի սրվի առողջական վիճակը, կմտածենք այս ուղղությամբ»,- ասաց Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբանը:

No comments:

Post a Comment