Popular Posts

Thursday, January 19, 2012

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում 2000 դոլար են պահանջել



«Ժողովուրդ»-ին զանգահարած մի քաղաքացի տեղեկացրել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում իրենից 2000 դոլար են պահանջել:

Վերջինս հավաստիացրել է, որ իրեն ասել են, թե պետք է նախապես հերթագրվել, մուծել գումարը, հետո սպասել, թե երբ են կանչելու աշխատանքի:

«Ժողովուրդը» փորձել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանից ճշտել տեղեկությունը: Վերջինս, լսելով հարցը, ասել է. «Տարբեր թյուրիմացություններ լսում եմ, բայց ոչ այդ տեսակի: Դուք ասեք անուն-ազգանունը և կտեսնեք, որ նույն րոպեին իրենք պատժվելու են, եթե այդպիսի բան կլինի կամ կա, եթե գիտեք՝ ով է դրա հեղինակը, ապա ասեʹք և կտեսնեք, որ կպատժվի այդ մարդը: Ես դրա համար շնորհակալ կլինեմ»:

«Հիմա մնում է, որ ահազանգած քաղաքացին համաձայնի իր տվյալները տրամադրել նախարարին»:

No comments:

Post a Comment