Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է Աֆղանստանում ռազմական առաքելության հնարավոր դադարեցման մասին և սպառնացել դուրս բերել զորքը Կապիսա մարզում չորս ֆրանսիացի զինծառայողների սպանությունից հետո:
Ինչպես գրում է ֆրանսիական Le Monde թերթը, Սարկոզին մտադիր է այս բոլոր հարցերը քննարկել Աֆղանստանի նախագահի` Ֆրանսիա այցի ժամանակ:
«Ես որոշում եմ ընդունել անհապաղ Աֆղանստան ուղարկել պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին: Զինծառայողների դասավանդման, բոլոր ռազմական օպերացիաներին ֆրանսիացի զինվորների մասնակցության գործողությունները դադարեցված են…Եթե անվտանգության պայմանները հստակորեն կարգավորված չլինեն, կբարձրացվի ֆրանսիական զորքի վաղաժամկետ հայրենիք վերադառնալու հարցը»,- ասել է նախագահը:
Ուրբաթ հայտնի է դարձել, որ Աֆղանստանում զոհվել է ՆԱՏՕ-ի զորակազմի չորս ֆրանսիացի զինծառայող: Վարկածներից մեկի համաձայն` նրանց սպանել է աֆղանական ազգային բանակի զինվորներից մեկը, այլ վարկածով` դա արել է զինվորական համազգեստով մի մարդ:
No comments:
Post a Comment