Popular Posts

Tuesday, January 24, 2012

Հանրապետականներն այս հինգշաբթի էլ կհավաքվեն ՀՀԿ գրասենյակում


հինգշաբթի օրը ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենալու կուսակցության Գերագուjն մարմնի նիստ՝ առաջիկա ընտրություններին կուսակցության մեծամասնական տեղերի օրակարգով: Եվ ըստ այդմ՝ այդ օրը գոնե հանրապետականների համար պարզ է դառնալու ՝ իշխող կուսակցությունը թեկնածություններ դնելո՞ւ է բոլոր 41 ընտրատեղամասերում, թե՝ ոչ:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միայն հաստատեց, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու խորհրդակցություն կուսակցության գրասենյակում:Խորհրդակցությունն օրակարգ չի ունենում:
Հիշեցնենք, որ ավանդաբար՝ ամեն հինգշաբթի, կուսակցության և Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանում լինելու դեպքում ՀՀԿ գրասենյակում տարբեր ձևաչափով հավաքներ են լինում:
 ՀՀԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ կուսակցության համամասնական և մեծամասնական ցուցակները քննարկվելուց հետո կհրապարակվեն մարտ ամսին:

No comments:

Post a Comment