Popular Posts

Monday, January 23, 2012

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է Սուրբ Նշանի վերականգնման աշխատանքները

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է վերականգնման աշխատանքներ իրականացնել հայկական Սուրբ Նշան եկեղեցում: 

Այս պահին եկեղեցու տարածքում աղբահանության ու մաքրման աշխատանքներ են տարվում, որից հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները:

Անցած տարի Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության վարչությունը մշակութային հուշարձան համարվող այս եկեղեցու վերականգնման նախագիծ է մշակել:

2012 հունվարի 10-ին Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ էր բռնկվել:

Սուրբ Նշանը այն վեց հայկական եկեղեցիներից է, որոնց պատկանելությունը Վրաց ուղղափառ եկեղեցին վիճարկում է:

No comments:

Post a Comment