Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն արձագանքել է Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության քրեականացումը հերքող օրենքի ընդունմանն, շեշտելով, որ այն բոլորովին այլ հունի մեջ է դնում երկու երկրների միջև հարաբերությունները:
«Թուրքիան ցավում է երկու երկրների հարաբերությունները հարվածի տակ դնող օրենքի ընդունման համար: Ֆրանսիան դարձավ այն երկրներից մեկը, որտեղ սահմանափակվում է մտքի ազատությունը», - ասել է Գյուլը:
Նա հույս է հայտնել, որ Սենատի 60 անդամներ կդիմեն սահմանադրական դատարան, որպեսզի «մաքրեն ֆրանսիական ժողովրդավարության բիծը»:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Գյուլը նաև խոստացել է «խիստ միջոցներ ձեռք առնել Ֆրանսիայի նկատմամբ»:
No comments:
Post a Comment