Popular Posts

Thursday, January 26, 2012

Ոմանք զարմացած, ոմանք էլ հիացած են վարչապետ վարչապետի ու «ընդունակություններով»



«Ոմանք զարմացած, իսկ ոմանք էլ ուղղակի հիացած են վարչապետ Տիգրան Սարգսյանի «հմտություններով ու ընդունակություններով»»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Այսքան կարճ ժամանակում՝ ընդամենը երեք տարում, կարողանալ հիմնովին ավերել երկրի տնտեսությունը և դա անել այնպես, որ ոչ մի լուրջ մեղադրանք չհնչի քո հասցեին:

Ավելին՝ քաղաքական հենարանի իսպառ բացակայության պարագայում այնպես ամրապնդել սեփական դիրքերը, որ բոլոր թշնամիներիդ հարցերը հիմնովին լուծես, իսկ նրանցից ոմանց անգամ «թոշակի» ուղարկես, դրա համար իսկապես մեծ խելք ու հմտություններ են պահանջվում»:

No comments:

Post a Comment