Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆրանսիան չի պլանավորում դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից:
«Մենք չենք մատնվի խուճապի և դուրս չենք բերի մեր զորքերը»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:
Ավելի վաղ Աֆղանստանի Կապիս մարզում աֆղանական ազգային բանակի զինվորի բացած կրակի արդյունքում սպանվել էին ֆրանսիացի 4 զինվորներ, իսկ 15–ը վիրավորվել էին: Ավելի ուշ «Թալիբան»-ը հայտարարել էր, որ աֆղանցի զինվորն իրենց գործակալն է:
Այս դեպքերից անմիջապես հետո Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ Ֆրանսիան կդադարեցնի իր առաքելությունն Աֆղանստանում:
Ներկա պահին Աֆղանստանի տարածքում ծառայում են 3600 ֆրանսիացիներ:

No comments:
Post a Comment