Popular Posts

Tuesday, January 24, 2012

Ցեղասպանության քրեականացման օրինագծի սահմանադրականությունը չի վիճարկվելու



Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բեռնար Ակուայեն հրաժարվել է երկրի սահմանադրական խորհրդում վիճարկել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի սահմանադրականությունը երկրի Սահմանադրական խորհրդում:
«Օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկման հարց դրված չէ: Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ շահագրգիր կողմերը հանդարտություն պահպանեն: Կարևոր է մեր թուրք գործընկերներին բացատրել, որ այս փաստաթղթի տեքստն ուղղված չէ նրանց դեմ, չնայած որ նրանք այլ տեսակետ ունեն», - ասել է Ստորին պալատի խոսնակը:
Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև վիճարկել խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման քայլի հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության» կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: չափազանց ցածր է նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը:  

No comments:

Post a Comment