Աշխարհում գործազրկությունը շարունակում է ճգնաժամային մակարդակում մնալ: Մոլորակի աշխատունակ յուրաքանչյուր երրորդ բնակիչ (1.1 մլրդ մարդ) կամ գործազուրկ է, կամ աղքատության շեմին է: Աշխատանքի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ նման ոչ հուսադրող կանխատեսումներով է հանդես եկել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը` ԱՄԿ-ն:
«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա կանխատեսումներն ավելի հոռետեսական են: Մենք սպասում էինք գործազրկության մակարդակի նվազում, սակայն 2012 թվականին դա տեղի չի ունենա: Կդիտվի գործազրկության հետագա աճ` տնտեսական աճի նվազման ֆոնին», - մեկնաբանել է ԱՄԿ-ի զեկույցի համահեղինակ Էկեհարդ Էռնստը:
«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա կանխատեսումներն ավելի հոռետեսական են: Մենք սպասում էինք գործազրկության մակարդակի նվազում, սակայն 2012 թվականին դա տեղի չի ունենա: Կդիտվի գործազրկության հետագա աճ` տնտեսական աճի նվազման ֆոնին», - մեկնաբանել է ԱՄԿ-ի զեկույցի համահեղինակ Էկեհարդ Էռնստը:
Կազմակերպության կանխատեսումների համաձայն` 2012 թվականին գործազուրկների թիվն աշխարհում կավելանա 3 մլն-ով: Եթե համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2%-ից ցածր լինեն, ապա այդ թիվը կարող է ավելանալ` հասնելով մինչև 4 մլն մարդու, իսկ եթե հակառակը տեղի ունենա, այսինքն`եվրագոտու երկրները կարողանան գտնել պարտքային ճգնաժամից դուրս գալու ելք, ապա նրանց թիվը կարող է նվազել մեկ մլն- ով:
Զեկույցում նշվում է, որ 2011 թվականին աշխատանք չունեցող երիտասարդների թիվը 74.8 մլն էր, դա 2010-ի 77.6 մլն-ի համեմատ թեև պակաս է, բայց շարունակում է մեծ թիվ կազմել: ԱՄԿ-ի տվյալներով` աշխարհում այսօր կա մոտ 200 մլն գործազուրկ, և առաջիկա տասնամյակում ամեն տարի անհրաժեշտ կլինի ստեղծել ևս 40 մլն աշխատատեղ:
«Պետք է միջնաժամկետ խնդիր դրվի` առաջիկա տասնամյակում 600 մլն աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ: Չնայած դրան, 900 մլն աշխատանք ունեցող մարդ կշարունակի մնալ աղքատության շեմին` օրական երկու դոլար աշխատավարձով»,- ասել է կազմակերպության վերլուծաբանը:
Վերջերս ոչ հուսադրող զեկույցով է հանդես եկել նաև ՄԱԿ-ը, որի «Համաշխարհային տնտեսության իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում նշվում է, որ աշխարհը պետք է նախապատրաստվի նոր տնտեսական անկման, որը կլինի 2012-13 թվականներին:
No comments:
Post a Comment