Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:
Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության` դեսպանը կարևորել է պաշտպանի գրասենյակի դերակատարումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը ընտրական գործընթացներում:
Հանդիպման վերջում մասնակիցները կարևորեցին երկկողմանի կապերի ամրապնդումը և փոխանակվեցին համագործակցության կոնկրետ առաջարկներով, որոնք կքննարկվեն ապագայում:
No comments:
Post a Comment