Popular Posts

Thursday, January 19, 2012

Նախարարին թեժ պայքար է սպասվում


Մինչ ընտրությունները լուրջ քաղաքական շրջադարձեր չեն սպասվում, իշխանությունները որեւէ մեկին նեղացնել չեն ուզում: Պաշտոնանկությունների թեման կակտիվանա հատկապես ընտրություններից հետո:

Աթոռը կորցնելու վտանգը սպառնում է նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ով այսօրվանից մտածում է նախարարի աթոռը պատգամավորական մանդատով փոխարինելու մասին: Նա ցանկանում է մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրել թիվ 26 ընտրատարածքում:

Բայց նախարարի համար հեշտ չի լինի, այս ընտրատարածքում լուրջ պայքար է ծավալվելու: Մեր տեղեկություններով` այստեղ իրենց թեկնածությունն են ցանկանում առաջադրել նաեւ «Սենատոր» կազինոյի սեփականատերերից Հովիկ անունով մեկը եւ նախագահի եղբայր` Սաշիկ Սարգսյանի խնամին`«բռլյանտչիկ Հուսիկը»:

No comments:

Post a Comment