Popular Posts

Friday, January 20, 2012

Թումանյանի թիֆլիսյան տունը բաժին կհասնի Գագիկ Ծառուկյանին



Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին գտնվում է Թբիլիսիում՝ Հովհաննես Թումանյանի տան ներկա սեփականատիրոջ հետ բանակցություններ վարելու նպատակով։ Վերջինս ամենայն հայոց բանաստեղծի տան փոխարեն պահանջում է համարժեք բնակարան՝ նույն թաղամասում։

Ըստ Լևոն Անանյանի՝ տանտերը, ցանկանում է ամուսնանալ, ինչի հետևանքով էլ առաջացել է բանաստեղծի տան վաճառքի խնդիրը:

Գրողների միության նախագահն իր բանակցությունների մասին զեկուցելու է ՀՀ կառավարությանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թումանյանի թիֆլիսյան տունը ցանկանում է գնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Լուրեր են պտտվում, որ վիճահարույց տան սեփականատիրոջ հետ բանակցությունների մեջ են ոչ միայն Ծառուկյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները, քանի որ Թումանյանի բնակարանի ձեռք բերումն այս օրերին դիտվում է որպես շահավետ նախընտրական քայլ։

No comments:

Post a Comment