Popular Posts

Thursday, January 19, 2012

Աշոտ Աղաբաբյանին թույլ չե՞ն տալու առաջադրվել



Իշխանական աղբյուրները «ՀԺ»-ին հայտնում են, որ մի շարք գործող պատգամավորների այս անգամ ոչ միայն թույլ չեն տալու մեծամասնական ընտրակարգով առաջադրվել, այլև նրանց անուններն անգամ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում չի լինելու:

«Այդ պատգամավորների թվում նշվում է նաև Աշոտ Աղաբաբյանի անունը, որ խորհրդարան էր մտել թիվ 41 ընտրատարածքից (Շիրակի մարզ): Այս կապակցությամբ ևʹ նախօրեին, ևʹ երեկ թերթը փորձել« է ստանալ Աղաբաբյանի մեկնաբանությունը: Նա, սակայն, հայտարարել է, թե հանրապետությունում չէ: Իսկ երեկ էլ ասել է, որ գիտի՝ այստեղ ինչ են ուզում անել: «Ես բուժվելու իրավունք չունե՞մ: Ես շաբաթ օրը կգամ, կխոսենք»,-ասել է նա:

Չի բացառվում, որ Աղաբաբյանը «Հրազդան» մարզադաշտի հետ կապված ինչ-որ բան նկատի ուներ, որի թեման ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախօրեին հայտարարել էր փակված»:


Երբ թերթի թղթակիցն ասել է, որ հարցը մարզադաշտի հետ կապված չէ, պատգամավորն այլևս չի էլ լսել ու անջատել է հեռախոսը:

No comments:

Post a Comment