Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը զգուշացրել է, որ էթնիկական լարվածությունները կարող են Ռուսաստանը մասերի բաժանել և հայտնել է, որ կխստացնի միգրացիոն կանոնները և խստորեն կկառավարի Ռուսաստանի շրջանները, որպեսզի դրանք ևս Խորհրդային միության նման մոռացության չմատնվեն:
Reuters-ը հաղորդում է, որ թերթի հոդվածում Պուտինը օգտագործել է էթնիկական լարվածությունների վտանգը ` կոչ անելու համար սահմանափակել ընտրական բարեփոխումները:
Պուտինն ասել է, որ Խորհրդային միության անկման պատճառով Ռուսաստանը քայքայվելու եզրին էր, իսկ որոշ շրջաններ անգամ քաղաքացիական պատերազմի վտանգի տակ էին:
«Մեծ ջանքերի և զոհաբերությունների շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել այդ իրադրությունը, բայց դա չի նշանակում, որ խնդիրն այլևս չկա»,- գրել է վարչապետը:

No comments:
Post a Comment