Կոտայքի մարզպետի և Հրազդանի ներկա քաղաքապետի կաբինետները փաստացի վերածված են նախընտրական շտաբերի, որտեղից և ուղղորդվում են բոլոր հրահանգները: Այս մասին հայտնեց փետրվարի 12 –ի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Հայ ազգային կոնգրեսի անդամ, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի լիազոր ներկայացուցիչ Հակոբ Ավագումյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա մամուլի հաղորդումների համաձայն՝ Կոտայքի մարզպետը ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի համար ձայներ հավաքագրելու նպատակով անձամբ կամ միջնորդավորված զրույցներ է անցկացնում մարզի գրեթե բոլոր հիմնարկների և անգամ՝ Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցների հետ՝ սպառնալով, որ Սասուն Միքայելյանի օգտին քվեարկելու դեպքում խնդիրներ կունենան:

«Անգամ ինչ-որ «այո», «ոչ» թերթիկներ են հավաքվում»,-ասաց Սասուն Միքայելյանի լիազոր անձը:
հարցին, թե, ի վերջո, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կաջակցե ՞ն Սասուն Միքայելյանին, ինչի մասին մամուլում գրվել էր և հերքվել երկու քաղաքական ուժերի կողմից, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձը պատասխանեց. «ԲՀԿ-ն, որ խոսում է ազատ, արդար ընտրությունների անցկացման մասին, հանձնաժողովների ձևավորման հարցում իսկ ի ցույց է դնում իր կողմնակալությունը՝ ի սկզբանե հանձնաժողովների նախագահների իր տեղերը տալով տարբեր մարդկանց, հիմնականում՝ քաղաքապետարանի աշխատակիցների»:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա նրանց էլ Ավագումյանի խոսքով՝ հրահանգված է եղել չմասնակցել ընտրական հանձնաժողովի առաջին նիստին, ապա՝ համատարած դուրս գալու դիմումներ գրել և իրենց տեղերը տալ հանձնաժողովի անդամի լիցենզիա ունեցող համայնքային աշխատակիցներին:
Մեկ-երկու նմանատիպ դեպք էլ արձանագրվել է ՀՅԴ ընտրամասային անդամների կողմից:
Լսելով այս մասին, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նախ կրկնեց, որ «Օրինաց երկիր» քաղաքական ուժը կողմնակիցն է ազատ, արդար ընտրությունների,ապա ավելացրեց, որ նման հրահանգ ՕԵԿ-ը չէր կարող տալ: « Եվ ով ուզում է՝ կարող է ընտրի Սասուն Միքայելյանին»,-ավելացրեց Հեղինե Բիշարյանը:

Այնուամենայնիվ, երբ կրկնեցինք, որ խոսքը ՕԵԿ-ական հանձնաժողովականների փոփոխությունների և դիմումների մասին է, կուսակցության փոխնախագահն ասաց. «Նման բան չկա.մինչև ընտրությունների օրը բոլոր ցուցակներում էլ լինում են փոփոխություններ»:
Սասուն Միքայելյանի լիազորված անձ Հակոբ Ավագումյանի ամփոփմամբ՝ համատարած կիրառվող վարչական լծակների դեմ պայքարելու են լրատվամիջոցներով հանրությանը ապօրինությունների մասին իրազեկելով: Իսկ ապացույցները , որ կհայտնվեն իրենց ձեռքի տակ, կներկայացվեն ընտրական հանձնաժողովներից մինչև դատարան:
No comments:
Post a Comment