Popular Posts

Tuesday, January 24, 2012

Ադրբեջանը «կորցրել է հավատը Մինսկի համանախագահների հանդեպ»



Ֆրանսիան կորցրել է ԼՂՀ-ի հակամարտության շուրջ Մինսկի խմբի գործունեությանը մասնակցելու բարոյական իրավունքն այն բանից հետո, երբ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին այսօր հայտարարել է «Էնի Ադրբեջան» կուսակցության քարտուղար Ահմեդովը։

«Նման անհեթեթ և անհիմն օրենքի ընդունումը բացահայտորեն ցույց է տալիս, որ Ֆրանսիան Հայաստանի պաշտպանն է։ .…Այս իրավիճակում Ֆրանսիայի կողմից ամենաարժանի քայլը կլինի միջնորդությունից հրաժարվելը, քանի որ նա կորցրել է այդ առաքելությունը կատարելու բարոյական իրավունքը»,– ասել է նա:

Ահմեդովը նաև նշել է, որ Սենատի կայացրած որոշումն «անմիջականորեն ազդում է Ադրբեջանի շահերի վրա»՝ ավելացնելով, որ Ադրբեջանը «կորցրել է հավատը Մինսկի համանախագահների հանդեպ»:

No comments:

Post a Comment