Popular Posts

Sunday, January 8, 2012

Իրանը հարևաններին առաջարկել է համատեղ զորավարժություններ անցկացնել


Իրանը պատրաստ է համագործակցել մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ և համատեղ զորավարժություններ անցկացնել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլա Սայարին:
«Չնայած նրան, որ Իրանի ռազմական հնարավորություններն ավելին են, քան հարևան երկրներինը, կարևորն այն է, որ տարածաշրջանի երկրները համագործակցեն` անվտանգության ապահովման նպատակով», - ասել է նա:
Սայարիի խոսքով`Հորմուզի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի անցկացրած «Վելայեթ-90» զորավարժությունները բարեհաջող են ավարտվել: Դրանց ընթացքում փորձարկվել են սպառազինության նոր տեսակներ:
Նշենք, որ շաբաթ Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու զորավարժություններ են սկսել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը: Դրանց ամենաակտիվ փուլը կանցկացվի երկուշաբթի:

No comments:

Post a Comment