«Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Բանգալդեշցի Համոն՝ Աշոտ Ավետիսյանն է ձերբակալվել: Ավելի ուշ այդ ձերբակալության մանրամասներն ի հ հայտ եկան: Պարզվում է՝ Համոյի թանկարժեք «X-6» մեքենային է խփել մի տաքսի մեքենա: Եվ մեր գողականը, չսպասելով ԱՊՊԱ-ին, տեղում «սամասուդ» է արել. վարորդին այնպես է ծեծել, որ կոտրել է նրա քիթն ու ծնոտը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Վերջինս երեկվա դրությամբ հիվանդանոցում էր, իսկ Բանգլադեշցի Համոն՝ «կապեզեում»: Նրան ձերբակալել են և Քրօր.-ի 258 հոդվածով՝ խուլիգանության հատկանիշներով մեղադրանք առաջադրել: Երբ կստացվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, անշուշտ, մեղադրանքը կփոխվի, քանի որ այստեղ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հանգամանքն ակնհայտ է: Սակայն այս պատմության մեջ ուշագրավը միայն այն չէ, որ գործ ունենք հայտնի թաղային հեղինակության հետ, այլ այն , որ նա Գագիկ Ծառուկյանի սանիկն է և նրա աջ ձեռքերից մեկը: Աշոտ Ավետիսյանը նախկինում 4 անգամ դատվել է՝ զանգվածային անկարգությունների, խուլիգանության և այլ մեղադրանքներով:
Նրա ամենահայտնի դատվածությունը վերաբերում է «ՏԷՑ-ի կրուգի» հայտնի դեպքերին, երբ երկու խմբով կոլեկտիվ ծեծկռտուք էին սարքել, և կային վիրավորներ: Մեկ այլ գործը վերաբերում է ետընտրական զարգացումներին՝ Արտաշես Գեղամյանի միտինգի ժամանակ կազմակերպված անկարգություններին: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս անգամ նա ընդունել է մեղքը և, թերևս, չի կարող խուսափել պատժից»:

No comments:
Post a Comment