«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ համապատասխանաբար հունվարի 16-ին և 18-ին արդարադատության փոխնախարարներ նշանակվեցին Ռուբեն Մելիքյանն ու Եղիշե Կիրակոսյանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ծանոթանալով վերջիններիս կենսագրական տվյալներին՝ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ երկուսն էլ չեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը՝ չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն: Պարտադիր ծառայություն չի անցել նաև հունվարի 17-ին Սերժ Սարգսյանի որոշմամբ նախագահի օգնական նշանակված Վարուժան Ներսիսյանը:
Ստացվում է, որ իշխանությունները կարևորություն չեն տալիս հայրենիքի պաշտպանությանը և հայոց բանակում չծառայելը պաշտոնական առաջխաղացմանը այլևս չի կարող խանգարել: Այս երևույթը պետական դեգրադացիայի հերթական դրսևորումն է, երբ հերոսները դավաճան են դառնում, իսկ մեր երկրի համար մատը մատին չտված «ոսկե երիտասարդները»՝ իշխանություն»:

No comments:
Post a Comment