Popular Posts

Monday, January 16, 2012

Սաշիկ Սարգսյանի փոխարեն պատգամավոր կդառնա Լևոն Սարգսյանը



 Սերժ Սարգսյանի որոշմամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու իր եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ով պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով վերջին գումարման երեք խորհրդարաններում:

Նրա փոխարեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը:

Ի դեպ, որոշ լրատվամիջոցների պնդմամբ, հաջորդ խորհրդարանական ընտրություններին Սաշիկ Սարգսյանի փոխարեն թիվ 037 ընտրատարածքում (ընդգրկում է Սյունիքի մարզի մի հատվածը) մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը: 

No comments:

Post a Comment