Popular Posts

Monday, January 16, 2012

Նահապետ Գևորգյանն ու Ռուստամ Գասպարյանը կառաջադրվե՞ն նույն ընտրատարածքում



«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը` հայտնի Նովոն, մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը:

Գևորգյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես չգիտեմ` ով ոնց, ես դնելու եմ իմ թեկնածությունը Սարդարապատ համայնքի ընտրատարածքում, որտեղ ծնվել եմ, մեծացել եմ»:

«Նշենք, որ ամենայն հավանականությամբ, հենց այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, որն այնքան էլ լավ հարաբերություններ չունի ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի հետ: Նրանք մշտապես մրցակիցներ են եղել»:

Գասպարյանն իր առաջադրման մասին մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր` կրկին նույն շեշտադրումով. «Ես չգիտեմ` ով ոնց, ես առաջադրվելու եմ, իմ հարցը լուծված է»:

«Այսպիսով, թիվ 27 ընտրատարածքում երկու առանցքային թեկնածուների անունները հայտնի են»,- հավելում է թերթը:

No comments:

Post a Comment