Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի քաղաքական խորհրդական Մայքլ Օքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ առաջացած իրավիճակը շատ քիչ բանով է տարբերվում 15-ամյա վաղեմություն ունեցող իրավիճակից։ Տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը միմյանց հակասող սկզբունքներ են։ Ո՛չ միջնորդները, ո՛չ էլ միջազգային հանրությունն ի վիճակի չէ կամուրջ գցել այդ անդունդի վրա։
Հարավային Կովկասի հակամարտությունները հարվածում են ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունները տարբերվում են Ղարաբաղյան հակամարտությունից»։

No comments:
Post a Comment