ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի օրը հայտնել է, որ Արաբական երկրների լիգայի դիտորդների ժամանելուց հետո 10 օրվա ընթացքում Սիրիայում 200 մարդ է սպանվել:
Associated Press-ը հաղորդում է,որ ՄԱԿ-ի քաղաքական գործերի պատասխանատու Լին Պասկոյի պաշտոնական տվյալները ներկայացվել են ՄԱԿ-ի 15 անդամ ունեցող Անվտանգության խորհրդին, որն արդեն հայտնել էր, որ Սիրիայում 10-ամիս տևած արյունահեղութունների ընթացքում 5000 մարդ է մահացել:
ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը հայտնել է, որ մահացությունների մակարդակն ավելի բարձր է այժմ, քան մինչ դիտորդների ժամանելը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկրում տեղի ունեցող անկարգությունների համար մեղադրել է Արևմուտքին ու Արաբական երկրների լիգային (ԱԵԼ): Այսօր ժողովրդին ուղղված ուղերձում նա ասել է, որ վերջին տասն ամիսներին Սիրիայում տեղի ունեցող դեպքերն օտարերկրա դավադրության արդյունք են:
«Արաբական պետությունների լիգան իր անմիջական ներդրումն ունի երկրում անկարգությունների և երկիրը մասնատելու գործում»,- վստահեցրել է նա:
Ասադի խոսքով` իր երկրի հանդեպ նույն սցենարն է իրականացվում, ինչն արվել է Լիբիայի և Իրաքի հանդեպ:
Մեկնաբանելով ԱԵԼ-ում Դամասկոսի անդամակցության դադարեցման փաստը, Ասադն ասել է, որ դա Սիրիայի համար խնդիր չէ:
«Ինչպե՞ս կարող է մարմինն ապրել առանց սրտի: Սա խոսում է այն մասին, որ այս կազմակերպությունն արաբական է համարվում միայն ձևականորեն»,- ասել է նա` միևնույն ժամանակ հավելելով, որ սիրիական իշխանությունները չեն խոչընդոտի երկրում Լիգայի դիտորդների աշխատանքին (նրանք պետք է զեկույց պատրաստեն երկրում տիրող իրավիճակի մասին):
Սիրիայի առաջնորդն իր ուղերձում նաև հրապարակել է երկրի նոր «քաղաքական» սահմանադրության հանրաքվեի անցկացման ամսաթիվը, որը տեղի կունենա այս տարվա մարտին: Ըստ նրա` «նոր սահմանադրության շնորհիվ` կավելանա կուսակցությունների թիվը և կձևավորվի իսկական ընդդիմություն»:
«Մեզ հարկավոր է իրական ընդդիմություն և ոչ դեսպանատներում նստած մարդիկ, որոնք գործում են օտարերկրյա երկրների հրահանգներով»,- ասել է նա:
2011 թվականի մարտից Սիրիայում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և ընդդիմության միջև: ՄԱԿ-ի տվյալներով` բախումների հետևանքով զոհվել է 5 հազարից ավելի մարդ, սիրիական իշխանությունների տվյալներով` ավելի քան 2 հազար զինծառայող ու իրավապահ:
No comments:
Post a Comment