ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012 թ. հունվարի 16-ից:
Տեսախցիկները տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.
Աբովյան-Կորյուն,
Կոմիտաս-Վաղարշյան,
Բաղրամյան-Մոսկովյան,
Բաղրամյան-Պռոշյան,
Մաշտոց-Թումանյան,
Մաշտոց-Ամիրյան,
Խանջյան-Տիգրան Մեծ,
Խանջյան-Սայաթ Նովա,
Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,
Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղակայված են հետևյալ փողոցներում.
Իսակովի,
Արշակունյաց,
Մյասնիկյան,
Թբիլիսյան,
Աթենքի,
Բագրատունյաց,
Սարալանջի,
Աճառյան,
Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:
Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
No comments:
Post a Comment