Հայաստանի զինված ուժերում 2011 թ. ընթացքում արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այս մասին հայտարարեց զինդատախազ Գևորգ Կոստանյանն իր այսօրվա մամուլի ասուլիսին:
Հայտարարությունը հիմնավորելու նպատակով զինդատախազը ներկայացրեց որոշ վիճակագրություն: Այսպես. նշված ժամանակահատվածում արձանագրվել է զինվորական ծառայությանն անցնելու հետ կապված մահվան 36 դեպք, որից 30-ը ̀ իրականացված հանցագործությունների հետևանքով:
Ըստ զինդատախազի̀ 2010 թվականի համեմատ մահվան ելքով հանցագործությունները նվազել են 33 տոկոսով: Չնայած նման դրական փոփոխությանը, մահվան մեկ դեպքն էլ զինդատախազի համար մտահոգիչ է: Հանցագործությունների թվի նվազումն ուղղակիորեն պայմանավորված է նաև ՀՀ զինվորական դատախազության և Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող համակարգային հետևողական աշխատանքով:
«Կարևոր է փաստել նաև, որ 2011 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված ընդհանուր հանցագործությունների թիվը նախորդ տարվա համամեմատությամբ նվազել է 10%-ով»,- ավելացրեց զինդատախազը:
Զինդատախազը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարական տալ այն դեպքում, եթե պարզվի, որ իրականում տեղի է ունեցել սպանություն, սական քննչական մարմնի կողմից ներկայացվել է որպես ինքնասպանություն:
No comments:
Post a Comment