Popular Posts

Thursday, January 19, 2012

Մոսկվան պետք է պահպանի միջուկային արսենալն ու չմրցի ԱՄՆ-ի հետ զինված ուժերի թվաքանակով


ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Մոսկվան պետք է պահպանի միջուկային արսենալն ու չմրցի ԱՄՆ-ի հետ զինված ուժերի թվաքանակով ու ռազմական ծախսերով:
«Կարծում եմ, որ կա ռազմական որոշում` միջուկայիյն հավասրակշռության և մարտունակության պահպանում: Մենք չենք կարող ունենալ այնպիսի բանակ, ինչպիսին ամերիկյանն է: ԱՄՆ բյուջեով տարեկան միայն 150 միլիարդ դոլար հատկացվում է լոկալ հակամարտություններին մասնակցություն ունենալու համար: Իսկ մեզ մոտ արդեն ռազմական պատվերը տրված է գումարները հատկացված: Առաջարկվում է ստեղծել փոքր ինչ հին տեսակի բանակ, որը լուծելու է հնացած խնդիրներ», - ասել է Կուդրինը:
Լիբերալ ուժերը համախմբել փորձող Կուդրինի կարծիքով Ռուսաստանի համար հարցն այն չէ, ունենալ բանակ, թե ոչ, այլ բանակի ռացիոնալությունն ու արդյունավետությունն է, դրա պայմանագրային բաղկացուցիչն ու թվաքանակը:
«Պաշտպանության համար մեզ պետք չէ մեկ միլիոնանոց բանակ, հատկապես պայմանագրային, որտեղ 18-ամյա երիտասարդներին կփոխարինեն փորձառու մարդիկ: Նման մարդկանցով մեկ միլիոնանոց բանակ մեզ պետք չէ: Ռազմական ծախսերը օրակարգային խնդիր են, որ ինձ համար «աթոռի» գին ունեցան», - հայտարարել է Կուդրինը:  

No comments:

Post a Comment