Երեկ Իրանում երկու մարդ է կախաղան բարձրացվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, նրանք մեղադրվում էին թմրամիջոցների վաճառքի համար և մահապատժի էին դատապարտվել:
Իսկ դրանից առաջ՝ հունվարի 2-ին, թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող ևս մեկ մարդ էր կախաղան բարձրացվել:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2011թ. ընթացքում Իրանում թմրամիջոցների մաքսանենգության համար 500 մարդ է կախաղան բարձրացվել:
No comments:
Post a Comment