Popular Posts

Tuesday, January 17, 2012

Առաջիկա շաբաթը չափազանց կարևոր է լինելու Հայաստանի համար՝ պայմանավորված 3 իրադարձություններով

Առաջիկա շաբաթը չափազանց կարևոր է լինելու Հայաստանի համար: Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նույն օրը ԵՄ-ն կդիտարկի Իրանի նկատմամբ հերթական պատժամիջոցի կիրառման՝ նավթի վրա բեռնարգելք դնելու հարցը: Հայաստանի համար կարևորագույն հարցերի երրորդությունն ամփոփում է թերթի դիվանագիտական աղբյուրներից ստացած այն տեղեկությունը, համաձայն որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կկայանա հունվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Ակնհայտ է, որ հանդիպման օրը պատահական չէ ընտրված, հետևաբար Սոչիում կայանալիք հանդիպման ընթացքի և արդյունքների վրա զգալիորեն ազդելու են նաև վերը նշված երկու գործընթացները:

No comments:

Post a Comment