Popular Posts

Saturday, January 7, 2012

Իրանի բնակչության 85%-ն ինտերնետից օգտվել չի կարողանում


Իրանի բնակչության  85%-ն ինտերնետից օգտվել չի կարողանում, օգտատերի 85%-ն էլ  համացանցին միանոմ է dial-up (մատչումն ինտերնետին հեռախոսային գծերի և ռադիոմոդեմի միջոցով) միջոցով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը,նման տվյալներ է հրապարակել Իրանի վիճակագրության կենտրոնը:
Կենտրոնի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 75 մլն բնակչություն ունեցող Իրանում 11 մլն մարդ է (14,7 տոկոս) կարողանում օգտվել ինտերնետից:

Իրանի հոգևոր առաջնորդներից այաթոլա Լոթֆոլա Սաֆի Գոլփայղանին իր հայրենակիցներին կոչ է արել «հեռու մնալ» Facebook սոցիալական ցանցից, քանի որ դրա «բովանդակությունը հակասում է իսլամի նորմերին»:
«Ըստ էության,  անբարո վարքագիծ քարոզող և հավատքը խարխլող ցանկացած կայք հակասում է իսլամի նորմերին և արգելվում է, այդ իսկ պատճառով նման սոցցանցերին միանալն արդեն իսկ մեղք է»,-ասել է նա:
Գոլփայղանին հավելել է, որ թույլատրելի են համարվում միայն կրոնական բովանդակությամբ կայքերը, որոնք մարդկանց «անբարո գործողությունների չեն մղում»: 
Նշենք, որ պաշտոնական տվյալներով Facebook-ն Իրանում մոտ 17 մլն օգտատեր ունի:

No comments:

Post a Comment