Popular Posts

Tuesday, January 3, 2012

Թուրքիայի նախկին նախագահին ցմահ բանտարկություն է սպառնում



Թուրքիայի դատախազությունը պահանջում է ցմահ բանտարկել երկրի նախկին նախագահ Ահմեդ Կենան Էվրենին, ով գլխավորել է պետությունը 1980 թ. ռազմական հեղաշրջումից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:

94–ամյա Ահմեդ Կենան Էվրենին և թուրքական բանակի նախկին գեներալ Տաչին Սախինկայային մեղադրում են Թուրքիայի օրինական կառավարության տապալման համար դավադրություն կազմակերպելու մեջ։

Դատարանը պետք է որոշի գործընթացը շարունակել կամ կանգնեցնել: Մեղադրողները հայտարարում են, որ նախկին նախագահը պետք է պատժվի խոշտանգումների համար, որոնք հեղաշրջումից հետո կիրառվում էին զինվորականների կողմից:

No comments:

Post a Comment