Popular Posts

Monday, January 2, 2012

Օբաման ընդլայնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը


ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը: Ինչպես հաղորդում է բրիտանական «Բի-Բի-Սի» հեռուստառադիոկորպորացիան, պատժամիջոցների վերաբերյալ համապատասխան հոդվածը ներառված է ԱՄՆ պաշտպանության ոլորտի նոր օրինագծում, որն արդեն իսկ ստորագրվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Նոր պատժամիջոցները նախատեսում են սառեցնել այն օտարերկրյա ինստիտուտների և ընկերությունների հետ գործարքները, որոնք համագործակցում են Իրանի Կենտրոնական բանկի հետ:
Օրենքը հիմնականում ուղղված է Թեհրանի՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտների նվազեցմանը: Ընդ որում, Սպիտակ տան ներկայացուցիչները նշել են, որ նոր օրենքը կիրառվելու է «ճկուն կերպով»՝ էներգաշուկաներում ճգնաժամ չհրահրելու համար:
Իրանի ներկայացուցիչ Մուհամմեդ Նահավանդյանն Օբամայի այս քայլը «չարդարացված է» որակել՝ նշելով, որ այն բացասական հետևանքներ կունենա նաև ԱՄՆ-ի համար: « Իրանն ու նրա գործընկերներն այլընտանքներ կփնտրեն»,-ասել է նա:
Դեկտեմբերի 27 –ին Իրանի առաջին փոխնախագահ Մուհամմեդ Ռեզան հայտարարել էր, որ եթե Եվրոպան պատժամիջոցներ սահմանի Իրանից նավթի արտահանման նկատմամբ, երկրի ռազմածովային ուժերն արգելափակելու են Հորմուզի նեղուցով նավթի առաքումը: Սաուդյան Արաբիայից, Իրանից, ԱՄԷ-ից, Քուվեյթից և Իրաքից արտահանվող նավթի մեծ մասի, ինչպես նաև  Կատարից արտահանվող սեղմված բնական գազի գրեթե ամբողջ ծավալի փոխադրումն իրականացվում է հենց Հորմուզի նեղուցով, որն Օմանի ծոցը կապում է Պարսից ծոցի հետ:
Դրանից հետո Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների տարածք (Հորմուզի նեղուցի շրջանում) մտավ ԱՄՆ ռազմանավերի հարվածային խումբը:

No comments:

Post a Comment