Ֆրանսիայում Թուրքիայի դեպան Թահսին Բուրջուօղլուն առաջիկա օրերին Փարիզ կվերդառանա՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի դեմ լոբբինգի համար: «Նա 4-5 օրից կվերադառնա և կփորձի կասեցնել Սենատում այդ օրինագծի ընդունումը»,- թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչ Էնգին Սոլաքօղլուն:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո թուրքական պետական հեռուստատեսությունը հայտարարեց, որ Անկարան Փարիզից հետ է կանչում իր դեսպանին։ Դրանից հետո էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան սառեցնում է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները։
Ինչպես միշտ Թուրքիան մեծ մեծ խոսքերից հետո կրկին սկսեց ռեալ նայել աշխարհին, ու սա գալիս է ապացուցելու, որ Թուրքիայի ասածները պետք չի շատ լուրջ ընդունել, նրա խոսքերը ու գործողությունները անհամաչափ են:
ReplyDelete