Popular Posts

Saturday, January 7, 2012

Բրիտանիան Պարսից ծոց կուղարկի ամենահզոր էսմինեցը


Այն բանից հետո, երբ Իրանը սպառնաց փակել Հորմուզի նեղուցը, որով մատակարարվում է համաշխարհային նավթի մեկ երրորդը, Բրիտանիան որոշել է իր ուժը ցույց տալ:
Այդ նպատակով Պարսից ծոց է ուղևորվել թագավորական նավատորմի HMS Daring էսմինեցը, որը ներկայում համարվում է աշխարհում ամենահզորներից մեկը, եթե ոչ` ամենահզորը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը The Daily Telegraph -ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի արգելափակման ցանկացած փորձ անօրինական կհամարվի և անհաջողության կմատնվի:
Բրիտանացիների պնդմամբ` էսմինեցը համալրված է նորագույն զինատեսակներով, որոնք ունակ են խոցել ցանկացած հրթիռ: Նավի վրա տեղադրված է նաև այնպիսի ռադիոտեղորոշման կայան, որը կարող է միաժամանակ հայտնաբերել սպառնացող բազմաթիվ և բազմատեսակ օբյեկտներ:
Բրիտանական գանձարանին 1 միլիարդ ֆունտ արժեցած էսմինեցը, որի վրա 190 նավաստի է ծառայում, կուղեվորվի դեպի Պարսից ծոց հունվարի 11-ին և կփոխարինի այնտեղ գտնվող մեկ այլ` ավելի համեստ հնարավորություններով բրիտանական ռազմանավի :

No comments:

Post a Comment