ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով Հունաստանն ու եվրոպական մյուս երկրները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ. հույներն ուզում են, որ իրենց պարտքի կեսը Եվրոպան վերցնի իր վրա, իսկ եվրոպացիները համաձայն են միայն 21 %-ը վերցնել: Հունաստանի ամբողջ պարտքը 350 մլրդ եվրո է, 50 %-ը կկազմի 175 մլրդ եվրո, 20 %-ը՝ 70 մլրդ եվրո, այսինքն` 100 մլրդ եվրոյի վեճ կա:
«Հույներն ասում են՝ 100 մլրդ մեզ նվիրեք: Նաև հաշվարկներում սխալ կար, որ կապված էր կենսաթոշակային տարիքի ավելացման հետ, բայց պարզվեց, նաև ԱՄՀ-ն հայտարարեց, որ այն հաշվարկը, որ 2 ամիս առաջ էին արել և ասում էին՝ վերջնական է, դրանք էլ են սխալ: Պարտքը շատ մեծ է, և 3 ամիս հետո ասելու են՝ էլ ավելի մեծ է»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նրա խոսքով` եվրոգոտու երկրներում, այդ թվում` ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ Գերմանիայում հին արժույթին վերադառնալու խնդիր դրված չի, և եվրոյի արժեզրկումը միայն շահավետ է ԵՄ երկրների տնտեսությունների համար, քանի որ եվրոյով գները չեն բարձրանում. «Դա Հայաստան չի, որտեղ, եթե դրամն արժեզրկվում է դոլարի նկատմամբ, սպառնալիք կա գնաճի: Գնաճը երբեք այդքան ցածր չի եղել: Չնայած եվրոն անցած տարի դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 17 %–ով, գնաճ չի եղել: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, որ ԵՄ շարժիչներն են, երեքն էլ չեն ուզում: Նաև Իսպանիան չի ուզում: Թույլ երկրներն են ուզում, օրինակ՝ Խորվաթիան»:
Հ. Բագրատյանը վստահեցրեց, որ եվրոյի ամբողջական փլուզման վտանգ չկա, սակայն կարող է մասնակի լինել, օրինակ՝ հույներին հանեն եվրոգոտուց: «Այս պահի դրությամբ հարց չկա՝ եվրոն լինի՞, թե՞ չլինի: Այս պահի դրությամբ հարց կա՝ հույներին հանե՞ն, թե՞ չհանեն եվրոգոտուց, որը հարված կլինի եվրոյին, բայց թե ինչ հարված, ոչ ոք չգիտի: Սակայն դա չի նշանակում, որ եվրոն կդադարի միանգամից գոյություն ունենալուց»,- նշեց Հ. Բագրատյանը:
Եվրոյի հետ կապված այս բարդ իրավիճակի արդյունքում Հայաստանը կորցնում է եվրոպական շուկան: ՀՀ դրամը, որն առանց այդ էլ տրանսֆերտների պատճառով գրեթե չի արժեզրկվում կամ քիչ է արժեզրկվում, անցած տարի դոլարի նկատմամբ արժեզրկվել է 6 %-ով, մինչդեռ եվրոյի նկատմամբ արժևորվել է մոտ 10 %-ով: Ըստ Հ. Բագատյանի՝ Հայաստանը չի կարողանում համարժեք պատասխան գտնել եվրոյին: Այսինքն այս պայմաններում գոնե փոխարժեքը նույնը պահելու համար պետք է արժեզրկվեր դրամը, որ Հայաստանն իր առևտրային գործընկերներին չկորցներ:
«Դրամը չենք արժեզրկում, որովհետև վախենում ենք գնաճից, գնաճից էլ վախենում ենք, որովհետև ունենք մոնոպոլիզացված շուկա: Այսինքն, մենք 2012-ին դատապարտված ենք չաճելու, ինչպես եղավ 2011-ին, որը տնտեսական առումով տարի էր ետ՝ ՀՆԱ-ն պակասել է, չնայած կներկայացնեն աճ: Նույնը կլինի 2012-ին: Միակ ձևը կլինի այն, որ բահերը տան օլիգարխներին, որ գնան հանքերը փորեն: Այլ տարբերակ չկա: «Թեղուտներն» ու «քաջարանները» 2012-ին շարունակվելու են, ի հայտ են գալու նոր պատմություններ»,- կանխատեսեց Հ. Բագրատյանը:

No comments:
Post a Comment